ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր) 65 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների և չունեն սանիտարական գրքույկներ:

ՍԱՊԾ-ից հայտնում են, որ վերահսկիչը նրանց ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը: