«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժամանակն է հստակեցնելու բոլոր ուժերի դիրքորոշումն Արցախի հարցում: «Սասնա ծռերը» բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ է անում հստակ դիրքորոշում հայտնել ազատագրված շրջաններն Ադրբեջանին հանձնելու հարցի վերաբերյալ:

«Սասնա ծռեր» կուսակցությունը համոզված է, որ նախկին ԼՂԻՄ-ի շրջակա 7 ազատագրված շրջաններն Ադրբեջանին հանձնելը ոչ միայն չի լուծելու հակամարտությունը, ոչ միայն չի հաստատելու կայուն խաղաղություն տարածաշրջանում, այլ, ընդհակառակը, հանգեցնելու է լայնամասշտաբ և կործանարար պատերազմի:

Հետևաբար, «Սասնա ծռեր» կուսակցությունը դեմ է որևէ պարագայում տարածք հանձնելու մոտեցմանը, որը նախատեսված է նաև այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների մեջ»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ: