ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմանավ ուղարկել Սև ծով
Միացյալ Նահանգները պատրաստվում է ռազմանավ ուղարկել Սև ծով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պահպանվող լարվածության հետ կապված, հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ռազմական պաշտոնյաները Պետդեպարտամենտին խնդրել են տեղեկացնել Թուրքիային իրենց հնարավոր պլանների մասին, քանի որ Սև ծով հասնելու համար նավը պետք է անցնի Միջերկրական ծովի ջրերով, Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով։
CNN-ը վկայակոչել է երեք պաշտոնյաների, որոնց անունները չի նշել։
Հիշեցնենք, որ նախանցած շաբաթ ռուսական ուժերը Կերչի նեղուցում ուկրաինական երեք նավ են կալանել ու ձերբակալել անձնակազմի 24 նավաստիներին: Ռուսական կողմը պնդում է, որ նրանք խախտել են ծովային սահմանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում