Սպիտակի երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ հոգեհանգստյան արարողություն կկատարվի
Դեկտեմբերի 7-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն 1988 թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար:
Արարողության սկիզբը` ժամը 11:00-ին, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում