«Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված գրառման մեջ պնդել է, որ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ «երկու հոգի ընտրակաշառք բաժանելու գործողություն են բեմադրել»:

«Մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են», - ասել է նա՝ հավելելով, որ ենթադրում է՝ «ում կողմից է հրահրվում այս թատրոնը»:

Նա նաև հրավիրել է իրավապահների և բոլոր պատկան մարմինների ուշադրությունը՝ հետևողական լինելու «նման սադրանքները» բացահայտելու հարցում: