Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը» կներկայացվի «Ահեղ դատաստան» բեմադրությամբ օպերային թատրոնում
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ջ.Վերդիի «Ռեքվիեմը» դեկտեմբերի 6-ին և 7-ին կներկայացվի իտալացի նշանավոր բեմադրիչ Պաոլո Միչիկեի մատուցմամբ՝ «Ահեղ դատաստան» բեմադրությամբ։ Այն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով, որի հեղինակը նույնպես Պ․Միչիկեն է։ Այս մասին հայտնում են օպերային թատրոնից։
Ներկայացման դիրիժորն է Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:
Ներկայացումը նվիրվում է 1988թ-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում