Հալեպի իշխանությունները քաղաքի ազատագրված շրջաններում վերականգնել են 130 դպրոց և 340 ուսումնական հաստատություն նահանգի արևելյան մասում։

Լրագրողներին հայտնել է տեղական իշխանության ներկայացուցիչը։ Նա ընդգծել է, որ այժմ ընդհանուր առմամբ Հալեպում  գործում է 1349 դպրոց։ Ուսումնական հաստատությունների մի մասը պատերազմի ժամանակ հիմնահատակ ավերվել է։

«Պատերազմի ժամանակ դպրոցի նկուղում նրանք սեփական հիվանդանոցն էին սարքել, վերևի հարկերից կրակում էին»,- ասել է դպրոցներից մեկի տնօրենը։

Նրա խոսքով, գրոհայինների կողմից ավերված դպրոցը վերականգնվել է մի քանի ամսում։

Դպրոցների վերականգնման նախագծի վրա աշխատող ինժեներներից մեկն ասել է, որ բարդ է սկզբնական էտապը՝ բեկորների մաքրումը, աշխատանքները մշտապես դադարեցվել են, քանի որ ամեն քարի տակ ականներ կային և ստիպված կանչել են սակրավորների։