«Գազի սակագնի իջեցման շուրջ բանակցությունները շարունակվում են»․ Գարեգին Բաղրամյան
Գազի սակագնի իջեցման շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Դիտարկմանը, որ քարոզարշավի շրջանակներում որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հայտարարում են, թե գազի սակագինը հնարավոր է 30 տոկսով իջեցնել, նախարարի պաշտոնակատարն ասաց․
«Գազի սակագինը կախված է նրանից, թե ինչ ներմուծման գին այն կունենա: Երբ հայտարարում են առանց իմանալու ներմուծման գինը, մի քիչ ոչ պրոֆեսիոնալ եմ համարում: Երբ գինն ունենան, այդ ժամանակ էլ կարող ենք կողմնորոշվել»։
Ճշտող հարցին՝ որքանո՞վ է առաջիկայում հնարավոր իջեցնել գազի սակագինը, Գարեգին Բաղրամյանն ասաց.
«Բանակցությունների արդյունքում կտեսնենք»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում