Հայ մարզիկները Կուդո մարզաձևի աշխարհի 5-րդ առաջնությունում 6 մեդալ են նվաճել
Հայ մարզիկները հաջող մասնակցություն են ունեցել Կուդոյի աշխարհի 5-րդ առաջնությունում:
Ընդհանուր առմամբ 6 մարզիկ Հայաստան է վերադարձել մեդալներով:
Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Սարգիս Հայրապետյանն ու Գոռ Նալբանդյանը, դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ ևս 4 մարզիկ՝ Արթուր Ղազարյանը, Էրիկ Բազիլյանը, Գոռ Գրիգորյանն ու Ասատուր Գալստյանը, նվաճել են բրոնզե մեդալներ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում