Սաուդյան Արաբիայում կանայք առաջին անգամ ներկա կլինեն ֆուտբոլային խաղի
Այս հանգստյան օրերին կին երկրպագուները Սաուդյան Արաբիայում առաջին անգամ կկարողանան 3 քաղաքներում ներկա լինել ֆուտբոլային խաղի: Հունվարի 12-ին չեղյալ է հայտարարվելու օրենքը, որը Սաուդյան Արաբիայում կանանց արգելում է երկրպագուի կարգավիճակում այցելել ֆուտբոլային ստադիոն, գրում է Arabian Business-ը:
Ստադիոններում կանանց համար կբացվեն հատուկ սեկտորներ: Մշակվել է նաև կանանց համար տոմսեր ձեռք բերելու հատուկ համակարգ:
Հիշեցնենք, որ 2018 թվականից Սաուդյան Արաբիայում կանանց թույլ էին տվել նաև մեքենա վարել:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում