Հունաստանի մայրաքաղաք Աթենքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև, որոնք խաղաղ բողոքի ակցիա էին անցկացնում՝ նվիրված ոստիկանի կողմից 15-ամյա դեռահասի սպանության 10-րդ տարելիցին։

Նշվում է, որ ցուցարարները հսկա այրվող բարիկադ են ստեղծել ու «Մոլոտովյան կոկտեյլներ» ու քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Նրանք նաև մեքենա են այրել, ոստիկանները պատասխանել են ջրցան մեքենայով ու արցունքաբեր գազով:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ ձերբակալվել է 35 մարդ: Բացի այդ, բախումների հետևանքով տուժել է 3 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան: Ցույցերի հետևանքով ուժեղացվել է մայրաքաղաքում անվտանգությունը. քաղաքի փողոցներում ծառայություն է իրականացրել շուրջ 2500 ոստիկան: Փակվել է նաև քաղաքի մետրոյի կենտրոնական կայարանը: