Չիլիի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ
Կոլումբացի մասնագետ Ռեյնալդո Ռուեդան նշանակվել է Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ:
Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը հայտնում է, որ 60-ամյա Ռուեդայի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ԱԱ-2022-ի ընտրական փուլի ավարտը: Եթե Չիլիի հավաքականը նվաճի աշխարհի առաջնության ուղեգիր, ապա նրա պայմանագիրը կերկարաձգվի:
Չիլիի հավաքականն առանց գլխավոր մարզիչի էր մնացել Խուան Անտոնիո Պիցիի հեռացումից հետո: Նրա գլխավորությամբ չիլիացիները չէին կարողացել նվաճել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:
Ռեյնալդո Ռուեդան 2006-2010-ը գլխավորել է նաև Հոնդուրասի հավաքականը: Ակումբային ֆուտբոլում նա գլխավոր հաջողությունը գրանցել է կոլումբական «Աթլետիկո Նասիոնալի» հետ, որին 2016-ին դարձրել է Լիբերտադորեսի գավաթակիր:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում