ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ին, ժամը 08։00-20։00, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում պետք է զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին: