Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունել է քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնց արդյունքում խստացվել են պատիժները ընտրական հանցագործությունների համար։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախատեսվել են հետևյալ պատիժները՝

 - Ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500 000-ից 700 000 դրամ տուգանք կամ 1-ից 3 տարի ազատազրկում:
 - Ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2 500 000-ից 3 000 000 դրամ կամ 2-ից 6 տարի ազատազրկում:
 - Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-ից 6 տարվա ազատազրկում:
 - Որևէ եղանակով ընտրությունների արդյունքները կեղծելու համար (այդ թվում՝ ռեյտինգային թեկնածուների ձայների կեղծման)՝ 3-ից 8 տարվա ազատազրկում:

Ոստիկանությունը իրավունք է ստանում օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (օրինակ հեռախոսների գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար: