Ոստիկանությունը դեկտեմբերի 7-ին այցելել է news.am-ի խմբագրություն ուղղակի գրություն ներկայացնելու համար, որպեսզի հետագայում իրենք էլ գրությամբ պատասխանեն։ 10/54 ընտրատեղամասում քվեարկությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո ինչո՞ւ էր ոստիկանությունն այցելել news.am-ի խմբագրություն։

«Ուղղակի նյութերի գրության շրջանակում պետք է տեղեկացվեր իրենց, ոստիկանության ծառայողն այցելել էր իրենց օրինակն ընդամենը փոխանցելու համար։ Կարծեմ, հենց news.am-ը հաղորդակցություն էր տարածել, դատախազության կողմից հանձնարակականը եղավ այդ հաղորդակցության հետ կապված»,- նշեց նա։

Հարցին, դա չի՞ կարող ճնշում դիտարկվել, նա ասաց.

«Իհարկե, ոչ։ Ընդամենն այցելել է։ Մենք կարող ենք ձեր խմբագրություն, գրասենյակ էլ այցելել»։

Վ. Օսիպյանն ասաց, որ որևէ խնդիր չկար, որ հանձնարարեր սկսեին ծառայողական քննություն, ընդհանրապես որևէ միջադեպ չի եղել։

Հարցին, թե դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին, նա արդեն տեղափոխվե՞լ է Հայաստան, ՀՀ ոստիկանապետն ասաց, որ դեռ ոչ, ընթացքի մեջ է, ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է հավաքել համապատասխան փաստաթղթերը։