Հոլանդական ընկերությունը թողարկել է աերոմոբիլների առաջին խմբաքանակը
Հոլանդական PAL-V ընկերությունը թողարկել է Liberty աերոմոբիլների առաջին խմբաքանակը: Մեքենան ունի տեղաշարժման երկու աշխատանքային տեսակ`ճանապարհային և թռիչքային ռեժիմ: Երբ մեքենան գնում է ընդհանուր ճանապարհով, լրացուցիչ սարքավորումները ծալված վիճակում են, գրում է Car.ru պորտալը:
Թռիչքի ռեժիմի ակտիվացման համար անհրաժեշտ է փոքր փոփոխություն: Փոքրիկ վերափոխումից հետո մեքենան ստանում է թևեր և թիակներ:
Արտադրողի ներկայացուցիչը հայտնում է, որ նոր մոդելը ձեռք բերել ցանկացողները ստիպված կլինեն սպասել մինչև հաջորդ տարի:
Ավտոմեքենայի մոտավոր արժեքը 300 հազար եվրո է: Pioneer Edition-ի փոփոխության համար անհրաժեշտ կլինի վճարել շուրջ 500 հազար եվրո:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում