ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի 20/23 ընտրատեղամասում քաղաքացին քվեախցիկում հայտնաբերել է, որ հանձնաժողովի անդամներն իրեն չեն տվել քվեաթերթիկում 4-րդ համարով ներկայացող «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը, հայտնում է ArmLur.am-ը:

Խնդիրը բարձրաձայնելուց հետո ի վերջո քաղաքացուն տրվել է համապատասխան քվեաթերթիկը:

Նույն տեղամասում մի շարք երիտասարդներ ուղեկցում էին քաղաքացիների. նրանցից մեկը, գրանցվել էր որպես ազգական, սակայն պարզվել է, որ կեղծ տեղեկություն է: Հանձնաժողովի նախագահին այդ մասին հայտնելուց հետո, երիտասարդը գրանցամատյանից հանվել է: Նրա փոխարեն քաղաքացուն օգնել է մեկ այլ՝ անծանոթ մարդ:

Նշվում է, որ այդ երիտասարդները վաղ առավոտից ընտրատեղամասի մոտակայքում են: