Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեկտեմբերի 9-ին անցկացվող ԱԺ արտահերթ ընտրությունները «ՀՀ պատմության մեջ եղած ամենախայտառակ ընտրություններն են»:

«Քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, բռնություններով ու իշխող ուժի կողմից հայհոյանքներով», - ասել է նա՝ հավելելով, որ «որևէ կասկած չունի, որ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարել են ճիշտ ընտրություն»: