Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի 13 ընտրատարածքներում կա 2010 ընտրատեղամաս:

 - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այդ ընտրատեղամասերից ստացել է 4,70 տոկոս կամ 59 059 ձայն,

 - «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68% կամ 8 530 ձայն,

 - Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89% կամ 48 811 ձայն,

 - «Իմ քայլը» դաշինքը` 70,43% կամ 884 456 ձայն,

 - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37% կամ 80 024 ձայն,

 - «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51% կամ 6 456 ձայն,

 - «Ազգային առաջընթաց» կուսակցությունը`0,33% կամ 4 122 ձայն,

 - «Մենք» դաշինքը` 2,00% կամ 25 174 ձայն,

 - «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99% կամ 12 389 ձայն,

 - «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82% կամ 22 862 ձայն,

 - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27% կամ 103 824 ձայն:

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ժամը 20։00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840-ը, կամ ընտրողների 48,63 տոկոսը։