Բրազիլացին չափազանց շատ էր ուզում հեռանալ Մերսիսայդից:

«Բարսելոնայի» նորեկ Ֆիլիպե Կոուտինիոն կատալոնական ակումբ տեղափոխվելու արժեքի մի մասը «Լիվերպուլին» կվճարի իր գրպանից: Ըստ The Times-ի տեղեկության՝ բրազիլացին համաձայնել է օգնել «կապտանռնագույններին» գործարքի իրականացման հարցում և վճարել է 13 մլն եվրո:

«Բարսելոնան» հայտարարեց Կոուտինիոյի տրանսֆերի մասին շաբաթ՝ հունվարի 6-ին: Կատալոնացիները կիսապաշտպանի համար կվճարեն 160 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Կոուտինիոն «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 20 հանդիպում, խփել է 12 գոլ և կատարել է 9 փոխանցում: