ԱՄՆ-ը շարունակում է մնալ համաշխարհային առաջատար զենքի վաճառքում, մինչ Ռուսաստանը բարձրացել է երկրորդ հորիզոնական՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիային, քանի որ փորձում է արդիականացնել իր զինված ուժերը։ Այս մասին հայտնում է Պանորամա-ն։

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) դեկտեմբերի 10-ին հրապարակված իր ամենամյա զեկույցում հայտնել է, որ ամերիկյան ընկերությունների կողմից զենքի ու ռազմական ծառայությունների համակցված վաճառքը 2017թ-ին բարձրացել է 2 տոկոսով՝ կազմելով 222.6մլրդ դոլար։ Ռուսաստանը դարձել է զենքի երկրորդ արտադրողը՝ 37.7մլրդ, որն աճել է 8.5 տոկոսով մեկ տարում։

Այս հաշվարկները կատարվել են աշխարհում 100 առաջատար ընկերությունների զուգակցված վաճառքի արդյունքում։ Այդ 100 ընկերություններից 42-ը ամերիկյան են, և միայն 10-ն է ռուսական։

Բրիտանիան շարունակել է մնալ Արևմտյան Եվրոպայի ամենախոշոր զենք վաճառողը՝ 35.7մլրդ դոլարով ու ունի 7 ընկերություն առաջատար 100-ի շարքում։ Զեկույցում նաև ասվում  է Թուրքիայի զենքի վաճառքի աճի մասին ու նշվում, որ այն արտացոլում է Թուրքիայի նպատակները՝ զարգացնել իր զենքի արդյունաբերությունը՝ ապահովելու իր աճող պահանջներն ու դառնալու քիչ կախյալ օտարերկրյա մատակարարներից։

2017թ-ին զենքի ընդհանուր վաճառքը կազմել է 398.2մլրդ դոլար, որը 2.5 տոկոսով ավել է 2016թ-ի համեմատ։