«Թաղի տղեքը հանգիստ իրենց գործերով էին զբաղվում, միջամտություններ, կռիվներ, լցոնումներ չեղան»,- ամփոփելով դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը: Հայտնում է 168.am-ը։

«Այն, որ նորաստեղծ կուսակցություններն առանձնապես ձայն չհավաքեցին՝ միանգամայն նորմալ էր, իսկ «Իմ քայլի» 70 տոկոս ձայն հավաքելը կարելի է պայմանավորել հին իշխանությունների վերադարձի վախով, ուստի նորի վերջնական հաստատումը դրդեց մարդկանց իրենց ձայները տալ «Իմ քայլին», իսկ այն, որ ընդդիմություն չկա, ողբերգություն է: Ըստ էության, արտախորհրդարանական մակարդակով Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) պետք է շարունակի կտրուկ քննադատությունները, որովհետև մարդուն այս կյանքում օգնում են քննադատները, նա ուղղում է իր թերությունները»,- ընդգծել է հոգեբանը: