«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և մարզիչ Ռայան Գիգզը կարող է գլխավորել «Սթոք Սիթին»: Ինչպես հաստատում է Mirror-ը, «Սթոքը» լրջորեն ուսումնասիրում է Գիգզի թեկնածությունը: Նախկին ֆուտբոլիստի մեկ այլ հնարավոր աշխատավայր նշվում է Ուելսի հավաքականը:

Հունվարի 6-ին «Սթոք Սիթին» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Մարկ Հյուզին հեռացնելու մասին, ով գլխավորում էր ակումբը 4 և կես տարի: 22 խաղերից հետո «Սթոքի» ակտիվում գրանցվել է ընդամենը 5 հաղթանակ, և հավաքելով 20 միավոր՝ նրանք տեղավորվել են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականում: