Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վարչապետ Մատեուշ Մորավեցկու առաջարկությամբ պաշտոնաթող է արել մի քանի նախարարների, որոնց թվում են՝ պաշտպանական գերատեսչության ղեկավար Անտոնի Մաչերևիչը, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին: Բացի այդ, պաշտոններից զրկվել են շրջակա միջավայրի պահպանության գործերի, առողջապահության և թվային տեխնոլոգիաների նախարարները:

Լեհաստանի ԱԳ նախարարությունը կգլխավորի Յացեկ Չապուտովիչը, իսկ ազգային պաշտպանության նախարարությունը՝ Մարիուշ Բլաշչակը, որն իր հերթին կթողնի ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը: Նրան Լեհաստանի ՆԳ նախարարի պաշտոնում փոխարինելու կգա Յոահիմ Բրուձինսկին:

Լեհաստանի կառավարության ղեկավար Մորավեցկին կթողնի Լեհաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը, այդ նախարարությունը կգլխավորի Թերեզա Չերվինսկայան: