Հարավային Կալիֆորնիայի շուրջ 21 հազար բնակիչներ են տարհանվել վերահաս տեղատարափների պատճառով, որոնք սպառնում են սելավահոսքերով ու հեղեղումներով: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:

Անցալ տարվա վերջին այդ շրջանում մոլեգնել են հզոր հրդեհները: Կրակի տարածմանը նպաստում էին չոր եղանակը և սաստիկ քամիները: Ընդամենը նահանգի տարածքում մոլեգնել է վեց հրդեհ, որոնցից ամենախոշորը դարձավ «Թոմասը»:

Սանտա Բարբարայի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Ռոբերտ Լևինը հորդորել է բլրալանջերին գտնվող հարևան Սամեռլենդի, Քարփինթերիի և Մոնթեսիթոյի բնակիչներին՝ տեղական ժամանակով մինչև կեսօր հեռանալ իրենց տներից:

«Առվակները, որոնք սովորաբար ցամաքած էին, կվերածվեն ցեխի ու բեկորների, մեծ քարերի ու ծառերի հորդահոս գետերի: Դրանք կարող են մեծ վնաս պատճառել: Դրանք կավերեն ճանապարհներն ու տները»,-բացատրել է նա:

Առատ անձրևներ են սպասվում նաև Կալիֆորնիայի նահանգի հյուսիսային մասում, դրանք կգան Ալյասկայի ծոցի տարածքից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: