Ստրասբուրգում զինված հարձակման հետևանքով 3 մարդ զոհվել է
Երեք մարդ սպանվել է, 12-ը՝ վիրավորվել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան շուկայի մոտ զինված հարձակման հետևանքով:
Ոստիկանությունը դեռ փնտրում է զինված կասկածյալին, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներան։
Զինված հարձակում իրականացրած անձը հայտնի է ոստիկանությանը, նա դատվածություն է ունեցել։ Անվտանգության մարմինները հայտնել են, որ նրա անունը կասկածյալ ծայրահեղականների ցանկում է:
«Ստրասբուրգում հասարակական անվտանգության ապահովման համար լուրջ միջոցառումներ են իրականացվում, բնակիչներին խնդրել են մնալ տներում», - ասված է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում