Եվրախորհրդարանը այսօր 2018թ-ի Սախարովի անվան մրցանակը կշնորհի ազատազրկված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին։ Որոշումը Եվրախորհրդարանը կայացրել է դեռ հոկտեմբերի 25-ին:

Սենցովը Ռուսաստանում ազատազրկվել է, երբ դեմ է արտահայտվել 2014թ-ին Մոսկվայի կողմից իր հայրենի Ղրիմի բռնակցմանը: Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Եվրոպացի պաշտոնյաները կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել Օլեգ Սենցովին՝ ընդգծելով, որ ռեժիսորը շարունակում է առողջական խնդիր ունենալ բանտում անցկացրած 145-օրյա հացադուլից հետո։