Ըստ «Ժամանակ» թերթի՝ ՔԿՀ-ներում կատարյալ բարձիթողի վիճակ է, որտեղ տարբեր խմբավորումներ հսկայական գումարներ են աշխատում
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում:
Նոր Հայաստանում ՔԿՀ-ների շուրջ ձևավորվել են տարբեր խմբավորումներ, որոնք հսկայական գումար են աշխատում կալանավորներին ալկոհոլ, թմրադեղեր կամ սնունդ մատակարարելու միջոցով: Կալանավայրերի աշխատակազմն էլ իր հերթին է գումար վաստակում կալանավորների հետ համագործակցության միջոցով:
Որոշ կալանավորներ գումարներ են վճարում ՔԿՀ աշխատակիցներին բանտախցի դռները բաց պահելու համար: Եթե այս պրոգրեսը շարունակվի, Հայաստանը կարող է ունենալ տարածաշրջանի և գուցե աշխարհի ամենաազատական կալանավայրերը։ Գրում է թերթը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում