Lotus-ը ստեղծում է ամբողջովին էլեկտրական հիպերքար
Լյուքս դասի արագընթաց սպորտային մեքենաների արտադրությամբ զբաղվող Lotus բրենդը տևական դադարից հետո պատրաստվում է միանգամայն նոր մոդել ներկայացնել։
Ներկայում ընկերությունն աշխատում է ամբողջովին էլեկտրական հիպերքարի վրա: 2.6 մլն դոլար արժողությամբ մոդելը կարտադրվի սահմանափակ քանակով:
Թեև նորույթի մասին այլ տեղեկություն չկա, սակայն աղբյուրը ենթադրում է, որ այն կլինի բրենդի 70-ամյա պատմության մեջ ամենաարագընթաց ու թանկարժեք մեքենան:
Ներկայացվելուց հետո այն կկարողանա մրցել Bugatti Chiron, Rimac’s C Two, Pininfarina PF0 մոդելների հետ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում