Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը հասել է 500-ի
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հուլիսի վերջից Էբոլա վիրուսով վարակվածների թիվն ավելացել է՝ հասնելով 500-ի: Այս մասին ասվում է աֆրիկյան այս պետության առողջապահության նախարարության թվիթերյան էջում
Նշվում է, որ համաճարակի բռնկման պահից առ այսօր ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 500 դեպք, որից 452-ն արդեն հաստատվել է լաբորատոր ստուգման արդյունքում, իսկ 48-ի դեպքում դեռ կասկածներ կան:
Վիրուսի պատճառով մահացել է 289 մարդ, ապաքինվել՝ 172-ը, իսկ 80 «կասկածելի» դեպք դեռ քննվում է: Մեկ օրվա ընթացքում (դեկտեմբերի 10-ին) հայտնաբերվել է երկու վարակված մարդ, վիրուսի հետևանքով մահացել է հինգ հիվանդ: Օգոստոսի 8-ից մինչ օրս պատվաստում է ստացել 44 447 մարդ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում