Եվրամիությունը 500մլն եվրո մակրոֆինանսական օգնություն է տրամադրել Ուկրաինային
Եվրոպական միությունը Ուկրաինային կհատկացնի 500 մլն եվրո մակրոտնտեսական օգնություն առաջին տրանշը, այս մասին նախօրեին հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ Այս մասին հայտնում է interfax-ը:
Դոմբրովսկիսը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է իր մեծ ներգրավվածությունն Ուկրաինայում ու աջակցում է նրա ժողովրդին։ Այս որոշումը ԵՄ-ն կայացրել էր 2018թ-ի նոյեմբերի 30-ին։ Ըստ զեկույցի, Ուկրաինան կատարել է ԵՄ-ի հետ համաձայնեցված քաղաքականությունը, որի արդյունքում էլ կայացվել է այս որոշումը։ Այս քայլերը ներառում են կոռուպցիայի դեմ պայքար, ձեռնարկությունների գրանցման թափանցիկություն, հարկային միջավայրի կանխատեսելիություն։
Այս դրամաշնորհով Ուկրաինային 2014թ-ից ի վեր տրված ԵՄ օգնությունը կազմում է 3,3մլրդ եվրո, որը ամենամեծ գումարն է, որ ԵՄ-ն երբևէ տվել է ԵՄ անդամ չհանդիսացող երկրի։