Աֆղանստանում հարձակումների հետևանքով երեկ 31 մարդ է սպանվել
Ըստ Աֆղանստանի իշխանությունների, երեկ մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզ և Քանդահար նահանգներում զինյալների հարձակումների հետևանքով առնվազն 31 մարդ է սպանվել:
Անվտանգության ուժերի առնվազն 4 աշխատակից և 9 քաղաքացիական անձ սպանվել է Քաբուլի արևմուտքում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, առնվազն 11 մարդ վիրավորվել է:
«Թալիբան» շարժումը ստանձնել է պատասխանատվությունը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում