Վահե Էնֆիաջյան․ «Իրականում ձայներս ավելի են. վերահաշվարկ է իրականացվում»
ԲՀԿ-ի կողմից Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում առաջադրված ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարում է, որ իրականում ավելի շատ ձայն է ստացել, քան արձանագրվել է:
Այս առնչությամբ նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իրականում ձայներս ավելի են.
Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, և արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց և վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են։
Օրենքով սահմանված կարգով գործընթացը զարգանում է։
Շարունակելի»:
Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ նա հայտարարել է, որ թիվ 4 ընտրական տարածքում ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:
«Միևնույն ժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ առաջին տեղում եմ Երևանի բոլոր 4 ընտրատարածքներում, որոնք ընդգրկում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները»,- գրել էր նա:
Այդուհանդերձ, նշեց, որ թիվ 4 ընտրական տարածքից ԲՀԿ-ն ոչ մի պատգամավոր չի ունենա, իսկ Վահե Էնֆիաջյանը պատգամավոր կդառնա ԲՀԿ համապետական ցուցակով: