Վենեսուելայի իշխանությունները լրտեսության մեղադրանքով գերմանացի լրագրողի են կալանավորել
Վենեսուելայի իշխանությունները կալանավորել են գերմանացի ազատ լրագրող Բիլի Սիքսին՝ լրտեսության մեղադրանքով:
Սիքսը հայտնի է հասարակ մարդկանց պատմությունների նկարահանմամբ, որոնք բնակվում են ճգնաժամային երկրներում: AP-ն հայտնում է, որ նա եղել է աշխարհի կեսում:
«Նա երբեք ձեռքը զենք չի վերցրել, երբեք չի մասնակցել ոչ մի ցույցի,- Associated Press գործակալությանն ասել է նրա հայրը՝ Էդվարդ Սիքսը:
«Նա պարզապես փողոցում է եղել: Նա զրուցել է հասարակ մարդկանց հետ և հոլովակները տեղադրել համացանցում»:
Իշխանություններն առայժմ լրագրողի կալանավորումը չեն մեկնաբանում, որն արդեն 3 շաբաթ գտնվում է Կարակասի տխրահռչակ Գելիկոիդ բանտում: Մինչև հիմա գերմանացի դիվանագետները չեն կարողանում նրան այցելել:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում