Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նա այլ տեղեկություններ չի հայտնել:
Հայտնի չէ նաև, թե ինչ պատճառով է նախաքննական մարմինը որոշել փոխել Գևորգյանի խափանման միջոցը կալանքով:
Արմեն Գևորգյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում