Իրանի ԱԳՆ. «Ողջունում ենք Հայաստանում բարեհաջող անցած արտահերթ ընտրությունները»
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին ողջունել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում բարեհաջող կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը:
Երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստան միջև երկկողմ հարաբերություններն ավելի կխորանան: Նա նաև ողջունել է Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների միտումը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում