Հայաստանում էլեկտրոնային, օպտիկական ու էլեկտրական սարքավորումների արտադրությունն աճում է:

Մասնավորապես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ավտոմոբիլային մարտկոցների արտադրությունն աճել է 24.2%-ով և կազմել 21,170 հատ, իսկ մեծ հզորության տրանսֆորմատորների արտադրության ծավալներն աճել են 11.1%-ով և կազմել 20 հատ։

Ըստ վիճակագրության՝ նախորդ տարվա 11 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 27 731 հատ օպտիկա-մեխանիկական սարքեր և սարքավորում, ինչը 2016 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 5 անգամ ավելի է: Նշենք, որ 2016 թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 5 551 հատ օպտիկա-մեխանիկական սարքեր և սարքավորում: