Վթարային ջրանջատում Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 10-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ բնակելի զանգվածի՝ 1-31 համարների, Ձոր-1 թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում