Ոստիկանությունը գնդակահարել է Շարիֆ Շեկատին, որին կասկածում են Ստրասբուրգի կենտրոնում կրակելու մեջ։

news.am-ը հայտնում է, որ Ստրասբուրգի Լա Մեյնաու շրջանում առնվազն երեք կրակոց է հնչել։

Ոստիկանական աղբյուրը հայտնում է, որ Շարիֆ Շեկատը սպանվել է զինված սպաների կողմից։

РБК-ն, վկայակոչելով DNA-ին, հայտնել է, որ նրան գտել են Լազարետ փողոցում։ Ահաբեկիչն իր մոտ ատրճանակ և դանակ է ունեցել։ Նա առաջինն է հարձակվել ոստիկանների վրա և ոչնչացվել է պատասխան կրակոցով։

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան անհայտ տղամարդը Ստրասբուրգի Սուրբ ծնունդի տոնավաճառի մոտ հրաձգություն էր սկսել: Հրաձգության հետևանքով 3 մարդ մահացել էր, ևս 13-ը՝ վիրավորվել: Կասկածյալը՝ Ստարսբուրգի 29-ամյա բնակիչ Շերիֆ. Շ.-ն, որը իրավապահ մարմիններին հայտնի է բազմաթիվ իրավախախտումներով, հանցագործության վայրից փախուստի էր դիմել: Նրա որոնումներին մասնակցում էր Ֆրանսիայի իրավապահ մարմինների 720 աշխատակից։