Եգիպտացի գիտնականները երկրի հարավում ռեկորդային մեծության գերեզմանատուն են գտել, որի տարածքում Թութանհամոնի ժամանակներում ապրած ավելի քան 50 մարդու գերեզման, ինչպես նաեւ 18-րդ դինաստիայի փարավոնների գերեզմաններ են գտնվել։

Այս մասին հայտնել է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը, փոխանցում է News.am-ը։  

Գեբել էս Սիսիլիա գերեզմանատուն-վանական համալիրը կառուցվել է Հին Եգիպտոսի հարավում, Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի փարավոնների օրոք։ 18-րդ դինաստիայի կառավարման օրոք Եգիպտոսի հզորությունն իր գագաթնակետին է հասնում և սկսում իր մայրամուտը։

Գերեզմանատան ներսում երեք քարե սարկոֆագ է պահպանվել, մի քանի տասնյակ եգիպտացիների ոսկորներ, մեծ քանակությամբ զարդեր, հմայագրեր, տարատեսակ պարագաներ։