«Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման զինյալները հայտարարել են, որ կաջակցեն թուրքական ԶՈւ-ին Սիրիայի տարածքում քուրդ զինյալների դեմ նոր ռազմական գործողության ընթացքում, գրում է diken.com.tr կայքը:

Խմբավորման ներկայացուցիչները հայտնել են, որ 15 000 գրոհայինով պատրաստ են միանալ սպասվող գործողությանը:

Սպասվում է, որ ռազմական գործողության հիմնական ճակատները կդառնան Մանբիջ, Թել Աբյադ շրջաններն ու Ռաս ալ-Այնը (ալ Հասաքայի շրջան):

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի ԶՈւ-ն հաշված օրեր անց ռազմական գործողություն կսկսի Սիրիայի տարածքում Եփրատ գետի աջ ափին տեղակայված քրդական ուժերի դեմ:

Չնշելով գործողության մեկնարկի հստակ ամսաթիվ՝ Էրդողանը խոստացել է, որ այն կսկսվի ընդամենը մի քանի օրից:

ԱՄՆ Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Ռոբերտսոնը «անընդունելի» էր որակել Թուրքիայի ռազմական գործողությունների ծրագիրը Մանբիջում: