«Թուրքիայի համբերությունը սպառվել է քրդերին զինելու ԱՄՆ-ի քայլերից». Մարգար Եսայան
Թուրքիայի իշխող կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը Սիրիա ներխուժելու Թուրքիայի նախագահի հայտարարության հետ կապված գրառում է կատարել։
Մարգար Եսայանը Twitter-ում գրել է.
«Թուրքիայի համբերությունը սպառվել է։ YPG/PKK-ի հարցով ԱՄՆ-ի վերաբերմունքը հիասթափեցնող է և նման ձևով չպետք է շարունակվի։ Արդեն լցված Անկարան, որոշել է «ինքն իր որովայնը բացի»։ Թուրքիայի համբերությունը սպառվել է», - հայտնում է News.am-ը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ օրերս Թուրքիան գործողություն է սկսելու Սիրիայում Եփրատից արևելք քուրդ զինյալների դեմ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում