ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին 12 ներգաղթյալ է ձերբակալվել
Ամերիկացի սահմանապահները ձերբակալել են ապօրինի ներգաղթյալների 12 հոգանոց խմբի, որը փորձել է երկրի տարածք ներթափանցել հարևան Մեքսիկայից, հաղորդում է Excelsior-ը:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Տիխուանա քաղաքի մոտակայքում:
Նշվում է, որ ներգաղթյալներին ձերբակալել են ցանկապատով ԱՄՆ տարածք մտնելուց անմիջապես հետո: Օրինախախտների թվում երեք անչափահաս կա:
Ներգաղթյալներն իրավապահներին բացատրել են, որ մտադիր են եղել ապաստան խնդրել ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ամերիկացի սահմանապահների ու Հարավային Ամերիկայից ժամանած մոտ 500 ապօրինի ներգաղթյալների միջև թեժ բախումներ են տեղի ունեցել, ներգաղթյալների դեմ կիրառվել են արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ:
Հոկտեմբերից սկսած Հարավային Ամերիկայի մի շարք պետություններից՝ Հոնդուրասից, Սալվադորից ու Գվատեմալայից, հազարավոր ներգաղթյալների «քարավաններ» սկսել են շարժվել դեպի Միացյալ Նահանգների սահման:
Նրանց ճանապարհն անցնում է ԱՄՆ-ին սահմանակից Մեքսիկայով, որի իշխանություններն անտեսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների ընթացքը խոչընդոտելու պահանջը: