Առաջին ատյանի դատարանը մերժել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, հայտնում է «Հայկական ժամանակը»։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Արմեն Գևորգյանին ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով նոր մեղադրանք է առաջադրել:

Բացի արդարադատության կայացման խոչընդոտելու մեղադրանքից, Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):