Թուրքիան կշարունակի սատարել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Թուրքիան կշարունակի ուժերի ներածին չափով աջակցել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»,- ասել է Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտնում է Interfax.az-ը:

Նախարարը հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ են միմյանց աջակցում: Ալիևն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու համար: