Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։

Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 261 հազար 105 մարդ, կամ ընտրելու իրավունք ունեցող անձանց 48,63 տոկոսը։

Ըստ այդմ․

 - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 59 հազար 83 ձայն, կամ ձայների 4,70 տոկոսը։

 - «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկել է 8 հազար 514 մարդ, կամ քվեարկողների 0,68 տոկոսը։

 - ՀՅ Դաշնակցությունը ստացել է 48 հազար 816 ձայն, կամ ձայների 3,88 տոկոսը,

 - «Իմ քայլը» դաշինքը՝ 884 հազար 864 ձայն, կամ ձայների 70, 42 տոկոսը,

 - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 80 հազար 047 ձայն, կամ ձայների 6,37 տոկոսը,

 - «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը՝ 6 հազար 458 ձայն, կամ ձայների 0,51 տոկոսը,

 - «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 4 հազար 121 ձայն, կամ ձայների 0,33 տոկոսը,

 - «Մենք» դաշինքը՝ 25 հազար 176 ձայն, կամ ձայների 2 տոկոսը, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 12 հազար 393 ձայն, կամ ձայների 0,99 տոկոսը,

 - «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը՝ 22 հազար 868 ձայն, կամ ձայների 1, 82 տոկոսը,

 - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 103 հազար 801 ձայն, կամ ձայների 8,26 տոկոսը։

ԿԸՀ-ն քվերակության արդյունքների վերաբերյալ արձանագրություն է կազմել և ստորագրել։

«Արձանագրությունը ստորագրված է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից։ Ստորագրման ամսաթիվ 16-ը դեկտեմբերի 2018 թվական, ժամը՝ 12։21 րոպե։ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի կողմից հատուկ կարծիք ներկայացված չէ», - ասաց Տիգրան Մուկուչյանը։

Այսպիսով «Իմ քայլը» դաշինք, որը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստանում է 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18 մանդատ։