Լոնդոնում լույսի և ձայնի արտառոց արտ-փառատոն է սպասվում
Լոնդոնում լույսի և ձայնի արտառոց արտ-փառատոն է կայանալու։ Լոնդոնի փողոցները Ուեսթ-Էնդից մինչև Վեսթմինսթեր լուսավորվելու են 50 լուսային ինստալացիաներով, հաղորդում է AFP-ն։
Lumiere London փառատոնը՝ կազմակերպված Artichoke բարեգործական կազմակերպության կողմից, վերադառնում է մեկնարկից երկու տարի անց։ Այն կայանալու է հունվարի 18-ից 21-ը։ Lumiere London-ը միտված է ցուցադրելու Լոնդոնի հարուստ մշակութային կյանքը և ներգրավելու զբոսաշրջիկների։
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտնել է, թե լրացուցիչ միլիոնավոր այցելուների է սպասում։
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում