Բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը երկրորդ անդամ դարձել է աշխարհի չեմպիոն
Ուկրաինան ներկայացնող WBA վարկածով թեթևագույն քաշում աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալլաքյանը (17-0, 12 КО) պաշտպանել է տիտղոսը Գրեգորիո Լեբրոնի (21-4, 16 КО) հետ մենամարտում:
Մենամարտն անցել է Դալլաքյանի առավելությամբ: 6-րդ ռաունդում Դալլաքյանը մրցակցին երրորդ անգամ նոկդաունի է ենթարկել և մրցավարը տեխնիկական նոկաուտ է գրանցել դոմինիկացի մարզիկի հաշվին: Դալլաքյանը մրցակցին նոկդաունի էր ենթարկել նաև երկրորդ ռաունդում, հայտնում է Analitikaua.net-ը:
Այսպիսով Արտյոմ Դալլաքյանը երկրորդ անգամ իր կարիերայում կարողացավ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը WBA վարկածով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում