Toyota-ն ավտոպիլոտով ունիվերսալ մեքենա է ներկայացրել
Toyota ընկերությունը Լաս Վեգասում էլեկտրոնիկայի CES ցուցահանդեսում ներկայացրել է e-Palette-ը, հաղորդում է Autonews-ը:
Ինչպես սպասվում է, Toyota E-Palette-ն կառաջարկի չորսից յոթ մետր երկարությամբ տարբեր թափքերով մոդելներ:
Չափերը թույլ կտան մեքենան վերազինել յուրաքանչյուր կոնկրետ բիզնեսին համապատասխան: Օրինակ, Uber-ը կարող է ռայդերշինգ համակարգի համար ուղևորատար մեքենա ստեղծել, իսկ Pizza Hut-ը պիցցա վաճառելու համար շարժական կետ ստեղծել:
Toyota e-Palette-ի փորձարկումը կսկվի 2020-ին:
Toyota-ն CES-ում ներկայացրել է նաև հաջորդ սերնդի ինքնավար մեքենայի նախատիպը: Մեքենան կառուցվել է նախորդ սերնդի հիբրիդային Lexus LS 600hL սեդանի հիման վրա:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում