Ամանորին ընդառաջ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը ներկայացնում է նոր «Խոսիր» փաթեթ՝ թվային և անլար ֆիքսված հեռախոսակապերի բաժանորդների համար:

Այս մասին տեղեկացնում են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունից:

Միանալով «Խոսիր» փաթեթին՝ բաժանորդները կխնայեն 53%-ից 83% զանգերի համար:

Ընդամենը 2,800 ՀՀ դրամով բաժանորդները կստանան 1000 ներցանցային րոպե դեպի ֆիքսված ցանցեր, 50 ներցանցային րոպե` դեպի բջջային ցանց, 50 րոպե` դեպի ՀՀ ֆիքսված ցանցեր և հավելյալ ծառայություն՝ զանգահարողի հեռախոսահամարի ներկայացում: